«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է մրցել եվրոպական այլ գրանդների հետ Բիլբաոյի «Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի համար, հաղորդում է TEAMtalk-ը։
Բացի այդ, լոնդոնցիները դիտարկում են «Բորնմութի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Դին Հեյսենին ձեռք բերելու հնարավորությունը։ Երկու գործարքների ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 120 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Ուիլյամսին գնահատում է 70 միլիոն եվրո։
«Չելսին» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։