Եվրոպական ֆուտբոլում կայացան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները, որոնցում Թուրինի «Յուվենտուսը» 2-1 հաշվով հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին։ Հաղթական գոլը խփել է Սամուել Մբանգուլան։ Խաղից հետո նա մեկնաբանել է իր հաջողությունը։
«Ես այնքան էլ գոհ չեմ, թեև իմ գոլը հաղթականն էր։ Նախ, ես գոհ չեմ նրանից, թե ինչպես դուրս եկա խաղադաշտ։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարող եմ շատ ավելին անել: Լավ է, որ մենք վերահսկում էինք հանդիպումը նույնիսկ այն բանից հետո, երբ գոլ բաց թողեցինք»,- Մբանգուլայի խոսքերն է մեջբերում juvenews.eu-ն։