«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (2:3) մեկնաբանել է իր թիմի խաղը։
«Քաղաքացիները» վերջում երկու գնդակ բաց թողեցին։
«Այս մրցաշրջանում սա առաջին անգամը չէ, որ մեզ հետ պատահում է: Ես գիտեմ «Ռեալի» որակը։ Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք արագ գրոհել, քանի որ «Ռեալը» բացառիկ թիմ է։
Սա մեզ հետ արդեն բազմիցս է պատահել։ Վատ որոշումներ, այսքանը: Խոսքը բոլորիս մասին է, ոչ թե կոնկրետ որևէ մեկի:
Հիմա մտածում եմ «Նյուքասլի» խաղի մասին, իսկ հետո կմտածեմ «Բեռնաբեու» գնալու մասին»,- ասել է Գվարդիոլան Amazon Prime-ին։