Պեպ Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այս մրցաշրջանում կրեց իր 12-րդ պարտությունը բոլոր մրցաշարերում՝ կրկնելով իր անձնական վատագույն ցուցանիշը մեկ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է StatsFoot պորտալը։

Հիշեցնենք, որ «Քաղաքայինները» սեփական դաշտում պարտվեցին Չեմպիոնների Լիգայի 2025/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» (2։3)։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» նախկինում Գվարդիոլայի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում նույնքան պարտություն էր կրել միայն 2019/2020 մրցաշրջանում։