Պեդրի․ «Նա շարունակում է քրտնաջան աշխատել ավելի լավը դառնալու համար»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է իր թիմակից Ռաֆինյայի մասին։

«Ռաֆինյան արժանի է բոլոր գովասանքների։ Նա շարունակում է քրտնաջան աշխատել ավելի լավը դառնալու համար, անհավատալիորեն նվիրված էր, և այժմ նա հիանալի է խաղում։ Ես այնքան ուրախ եմ նրա համար», – Պեդրիի խոսքերն է մեջբերում Managing Barca-ը։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան 35 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, դառնալով՝ 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։