Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լա Լիգա

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ում իրավունքները պատկանում են «Ռոմային», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Դիբալայի և հռոմեական ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։