Մարզական լրագրող Գաբրիել Սանսը անդրադարձել է «Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյայի ապագային։
Ըստ աղբյուրի՝ եթե «Բարսելոնան» երկարաձգի պայմանագիրը Վոյցեխ Շչեսնիի հետ, ապա Ինյակի Պենյան, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը։ Նա հավելել է նաև, որ իսպանացին ցնցված է իր նկատմամբ ակումբի վերաբերմունքից, նա այս ամենը անարդար է համարում:
Հիեցնենք, որ կատալոնական ակումբը հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո պայմանագիր կնքեց կարիերան ավարտած Վոյցեխ Շչեսնիի հետ, ով վերջերս հիմնական կազմից դուրս է թողել դարպասապահ Ինյակի Պենյային։