Mundo Deportivo. Ռոբերտ Լևանդովսկիի և «Բարսելոնայի» միջև պայմանավորվածություն կա

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով չնայած հրաշալի մարզավիճակում է, արդեն 36 տարեկան է, և կատալոնական ակումբը մտածում է ֆուտբոլիստի ապագայի մասին։

Ինչպես հայտնում է հանրահայտ Mundo Deportivo պարբերականը, լեհ հարձակվողը կարող է ևս մեկ տարով մնալ կատալոնական գրանդում։

Լևանդովսկիի և «Բարսելոնայի» միջև արդեն փակ պայմանավորվածություն կա, որ հարձակվողը կմնա ևս մեկ մրցաշրջան։ Ակումբը կարծում է, որ Ռոբերտն արժանի է դրան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին Լա Լիգայում այս մրցաշրջանի ընթացքում դարձել է 19 գոլի, իսկ Չեմպիոնների Լիգայում 9 գոլի հեղինակ և երկու առաջնություններում էլ գլխավորում է ռմբարկուների ցանկը։