«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերը մեկ քայլ են հեռու գործարք կնքելուց։ Ինչպես նախապես սպասվում էր, 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի կեսերը, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 5 միլիոն եվրո։
Քրիստիան Պուլիշիչը «Միլանի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին։