«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնի ծառայություններով։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին, ֆուտբոլիստի հետ կապված նոր բանակցություններ տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում։ «Ատալանտան» 25-ամյա կիսապաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Էդերսոնը Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։