«Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ակումբին ակնկալել ակտիվ տրանսֆերային ամառ։ Վաճառքը կարող է լինել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու բանալին, ինչպես նախկինում հաղորդվում էր մամուլում։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ Give Me Sport-ին հղումով, «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է վաճառել վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին՝ տրանսֆերների համար դրամահավաքի շրջանակներում։
Transfermarkt-ը 20-ամյա Գառնաչոյին գնահատում է 50 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ձմռանը «Նապոլին» փորձեց ձեռք բերել Ալեխանդրո Գառնաչոյին, սակայն գործարքը չկայացավ։