«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի համար պայքար մղել «Ռեալի» հետ։
Այս մրցաշրջանում Հեյսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։