«Մանչեսթեր Սիթին» կարող է աստղային և թանկարժեք տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։

Ըստ Bild պարբերականի՝ «Բայերը» ներկայումս բանակցություններ է վարում 21-ամյա Վիրցի հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։ Նոր պայմանագիրը կարող է ներառել 125 միլիոն եվրո հրաժարագին, որը կարող է ակտիվացվել 2026 թվականի ամռանից։
Նշվում է, որ եթե գերմանական ակումբը չկարողանա համաձայնության գալ Վիրցի հետ, ապա պատրաստ կլինի նրան վաճառել այս ամռանը՝ 150 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը «դեղագործների» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։