«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է երիտասարդ աստղ Լամին Յամալի մասին։
«Երբ Լամին Յամալը եկավ մեր հետ մարզվելու, ես հարցրի՝ քանի՞ տարեկան է։ Պարզեցի, որ նա 15 տարեկան է։ Պատասխանեցի, որ դա անհնար է։
Դա առաջին անգամն էր, երբ մի տղա այդքան մեծ տպավորություն թողեց ինձ վրա, և ես պետք է խոստովանեմ, որ ինձ զարմացնելը շատ դժվար է։ Անկեղծ ասած, ես երբեք ոչ մեկին չեմ տեսել նրա նման։
Խոսքը նույնիսկ տաղանդի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես է նա խաղում, կարծես հինգ կամ յոթ տարով մեծ լինի, քան իրականում է»: