«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ռանդալ Կոլո-Մուանիի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», կարող է հաջորդ մրցաշրջանում շարունակել հանդես գալ թուրինյան ակումբում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացիները ցանկանում են երկարաձգել 26-ամյա ֆրանսիացու վարձավճարը, ինչպես նաև կփորձեն փարիզցիներից գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։