Անգլիական «Լիվերպուլը» սենսացիոն կերպով դուրս մնաց Անգլիայի գավաթից՝ պարտվելով Չեմպիոնշիփից «Պլիմութին»: Կիեզան խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումն ու չկարողացավ ոչ մի կերպ օգնել թիմին, ինչը մեծապես վրդովեցրեց անգլիացի լրագրողներին։
«Գիտե՞ք, թե ով է եղել այդ երեկոյի ամենամեծ հիասթափությունը։ Կիեզան։ Հաշվի առնելով, թե ով էր նա նախկինում, նա Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր է, ես նրանից ավելին էի սպասում։
Միգուցե ոչ թե գոլեր խփելու, այլ թիմին առաջ տանելու ու երիտասարդներին օրինակ ծառայելու համար։ Նա իսկապես անհաջողակ է», – ասել է «Լիվերպուլի» նախկին խաղացող Սթիվ Նիկոլը: Հիշեցնենք, որ Կիեզան նախկինում հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։