«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերելու որոշման մասին։
«Այսօր մեզ պետք չէ չորս կամ հինգ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։ Մենք հիմա երջանիկ ենք, քանի որ ավելի քիչ մտահոգություններ ունենք ֆուտբոլիստներ ձեռք բերելու հետ կապված, քան նախկինում։ «Մանչեսթեր Սիթին» ծախսել է 200 միլիոն եվրո, բայց մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- Դեկուի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Անցկացրած 23 հանդիպումներից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Հաջորդ տուրում կատալոնական ակումբը կմրցի «Ռայո Վալեկանոյի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին։