Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
19-րդ րոպեին «Քաղաքայինները» Էրլինգ Հոլանդի հարվածից հետո բացեցին խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում մադրիդցիները Կիլիան Մբապպեի ջանքերով հավասարեցրեցին հաշիվը։ Եզրափակիչ սուլիչից 10 րոպե առաջ անգլիական թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ աչքի ընկավ Հոլանդը 11 մետրանոցից։
Բայց «Ռեալը» վերջում շրջեց խաղը՝ Բրահիմ Դիասի և Ջուդ Բելինգհեմի գոլերի շնորհիվ Կառլո Անչելոտտիի թիմը կարևոր հաղթանակ տոնեց։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։
Փետրվարի 19-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը։
Զուգահեռաբար կայացան հետևալ հանդիպումները․
«Յուվենտուս» – ՊՍՎ (2:1)
«Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» (0:3)