Կառլո Անչելոտտին ակնկալում է երկու պաշտպանների վերադարձը «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ակնկալում է երկու պաշտպանների վերադարձը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման համար։ Առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել է 3։2 հաշվով։

«Վերջին խաղում թիմը լավ պաշտպանվեց: Ուզում եմ նշել, որ պաշտպանության այս գիծը երբեք միասին չի խաղացել, նրանք նույնիսկ մարզումների ժամանակ միասին չեն խաղացել։ Բայց տղաները հիանալի խաղ ցուցադրեցին։

Պատասխան խաղում մեզ պետք են Ռուդիգերն ու Ալաբան։ Այդ ժամանակ նրանք պետք է վերադառնան թիմ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում փետրվարի 19-ին։