Բրահիմ Դիասը` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրահիմ Դիասը գոհ է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (3:2):

«Սա վերջը չէ, մեր խաղադաշտում պատասխան հանդիպում է սպասվում։ Ես շատ գոհ եմ հաղթանակից և թիմի աշխատանքից։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Ուրախ եմ, որ գոլ խփեցի և օգնեցի թիմին:

Կարծում եմ՝ մենք հիանալի խաղացինք, այս դաշտում հեշտ չէ, մրցակիցը շատ լավն է։ Բայց առջեւում պատասխան խաղ է, աշխատանքը դեռ ավարտված չէ։

 Սա Մադրիդի «Ռեալն» է՝ աշխարհի լավագույն ակումբը»,- ամփոփել է հարձակվողը։