«Բավարիայից» մեկնաբանել են Ֆլորիան Վիրցի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին։

«Ինչպես ասաց Ուլի Հյոնեսը, երազելը վնաս չունի։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Վիրցը գործող պայմանագիր ունի «Բայերի» հետ»,- Հայների խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Վրիցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։