«Բարսելոնայի»՝ Ժյուլ Կունդեին ձեռք բերելու վերաբերյալ դատական հայց է ներկայացվել

Գործակալ Իսահակ Լոպեսը հայց է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ։ Նա կատալոնական ակումբից գումար է պահանջում պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերին մասնակցելու համար։

Ինչպես հայտնում է Relevo-ն իր, Լոպեսը պնդում է, որ ինքը հանդես է եկել որպես միջնորդ և պետք է ստանար իր բաժինը։ Գործակալը դատարանին ներկայացրել է իր կատարած աշխատանքի ապացույցները։

«Բարսելոնան» չի ճանաչում Լոպեսին ունեցած պարտքը: Կատալոնացիներրը պնդում են, որ այս մարդը գործարքին չի մասնակցել։

Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն «Բարսելոնային» է միացել 2022 թվականի ամռանը։ Պաշտպանը նախկինում հանդես է եկել «Սևիլիայում»: