«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող է գտել

«Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Ջուլիան Հոլը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ 16-ամյա ֆուտբոլիստը կարողացել է 13 հանդիպում անցկացնել հիմնական թիմի կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Ըստ Barca Universal-ի՝ «Բարսելոնան» ուշադիր հետևում է Հոլի զարգացմանը և նրան տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինող։

Ծագող աստղի գործող պայմանագիրը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 500 հազար եվրո։