«Արսենալի» հարձակվողը վնասվածք է ստացել

Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը վնասվածք է ստացել Դուբայում կայացած մարզական հավաքի ժամանակ։

Գերմանացին դեռ բուժզննում չի անցել, ուստի դժվար է ասել, թե որքան մազ կտողնի, սակայն աղբյուրները նշում են, որ գերմանացին ցավեր ունի ծնկների շրջանում:

Հիշեցնենք, որ «Արսենալն» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: