Ալեխանդրո Բալդեն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա պաշտպանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը պատրաստ է ամռանը ֆուտբոլիստի համար վճարել 40 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Բալդեն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։