Վիրջիլ վան Դեյկ․ «Ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ»

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանի կարծիքով լավագույնը Լիոնել Մեսսին է, ով «խանգարեց» նրան նվաճել «Ոսկե գնդակը» 2019 թվականին՝ քվեարկության արդյունքում հաղթելով նրան ընդամենը յոթ միավորով։

«Իմ կարծիքով, Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Gazeta-ն։