Վինիսիուսի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել այլ թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել ՊՍԺ-ի հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստի ֆրանսիական գրանդ պոտենցիալ տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը կարող է դիտարկել ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը, եթե «Արքայական» ակումբի հետ համաձայնության չգա՝ նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացման հարցում։ Ընդգծվում է, որ այս բանակցությունները 24-ամյա հարձակվողի կողմից կարող են օգտագործվել Մադրիդի «Ռեալի» վրա ճնշում գործադրելու համար։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը մերժել է «Լոս Բլանկոսի» առաջին առաջարկը՝ երկարաձգելու աշխատանքային պայմանագիրը։ Ընդգծվում էր, որ ֆուտբոլիստը ներկայումս վաստակում է տարեկան 15 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, սակայն Վինիսիուսի շրջապատը կարծում է, որ նրա աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի։