Միլանի «Ինտերը» Ա Սերիայի 24-րդ տուրի խաղում (2:1) հաղթեց «Ֆիորենտինային»: Սիմոնե Ինձագին ամփոփել է հանդիպումը։
«Համատեղ ջանքերով ձեռք բերված կարևոր հաղթանակ էր։ Երկրպագուները մեզ հիանալի աջակցեցին։ Ուրախ եմ, որ Արնաուտովիչը վերջապես կարողացավ գոլ խփել, նա արժանի էր դրան:
Մենք ուշադրություն չդարձրեցինք քննադատություններին Ֆիորենտինայի հետ վերջին խաղից հետո։
Այսօր տղաները հիանալի խաղ ցուցադրեցին, թեև հեշտ չէր, քանի որ մրցակիցը շատ խորն էր պաշտպանվում»,- ասել է Ինձագին DAZN-ին տված հարցազրույցում։