Ռոդրիգոն՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն պատասխանել է Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին հարցին։ Վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում առաջիկա ամռանը բրազիլացու՝ Մադրիդի «Ռեալից» հնարավոր հեռանալու մասին։

Եթե ​​խոսակցություններին կարելի է հավատալ, ապա սաուդյան ակումբները պատրաստ են գերշահավետ պայմաններ առաջարկել մադրիդյան ակումբին և անձամբ ֆուտբոլիստին համոզելու համար։

«Առաջարկներ Սաուդյան Արաբիայի՞ց։ Ես շատ բան չգիտեմ, հայրս դա անում է որպես գործակալ։ Սա ճիշտ է։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում» և ցանկանում եմ դեռ շատ տարիներ անցկացնել այստեղ։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք ակումբն ինչ-որ առաջարկ է ստացել ինձ համար»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։