Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը խոսել է «կարմիր սատանաների» խաղացողների վրա գործադրվող ճնշման մասին։
«Բոլոր այն խաղացողները, ովքեր հեռանում են «Մանչեսթեր Յունայթեդից», նորերի պես են դառնում։ Նրանք նետում են իրենց կապանքները: Տնային մարզադաշտում տիրող մթնոլորտը և ակումբի տարբերանշանը մեծ ճնշում են գործադրել խաղացողների վրա:
Դա հավանաբար ազդել է նաև Մարկուս Ռեշֆորդի վրա»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: