«Ռեալի» ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջկա հետ սեքսուալ տեսանյութ տարածելու համար

Մադրիդի «Ռելաի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն շարունակում է մեղադրվել անչափահասի մասնակցությամբ սեքս-տեսանյութ տարածելու գործով։ Այս մասին հայտնում է իսպանական AS-ը։ Դատարանը մերժել է ֆուտբոլիստի բողոքը։

Նշվում է, որ պաշտպանին հասանելի է եղել տեսագրությունը և այն ցույց է տվել երրորդ կողմին՝ երկու աղջիկներից մեկի ընկերոջը, որոնց թաքուն նկարահանել են իր թիմակիցները։

21-ամյա Ասենսիոն այս մրցաշրջանում 31 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։