«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է այն մասին, թե ինչ է զգում Մադրիդի «Ռեալի» կողմից «Ոսկե գնդակի» վերջին արարողությունը բոյկոտելուց հետո։
«Վրդովմունք «Ռեալի» նկատմամբ ընդհանրապես չկա։ Վինիսիուսը նույնպես հիանալի տարի անցկացրեց: Նա արժանի էր պարգևի։ Դա նման էր այն ժամանակ, երբ Ռոնալդուն ու Մեսսին պայքարում էին «Ոսկե գնդակի» համար։
Ես ուրախ եմ Ռոդրիի համար և չեմ ուզում ժամանակ վատնել՝ քննարկելով բոյկոտը»,- ասել է իսպանացի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։ Վինիսիուս Ժունիորը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։