«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ներկայիս «Բարսելոնայի» մակարդակի մասին իր կարծիքով։
Ամառվանից կատալոնական թիմը գլխավորում է Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մարզչի օրոք «Բարսելոնան» վստահորեն հաղթահարեց Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայում «Բարսան» երրորդ տեղում է, բայց առաջատար «Ռեալին» զիջում է ընդամենը երկու միավորով:
«Միգուցե ներկայիս «Բարսելոնան» վերջին տարիների ամենաուժեղներից մեկն է: Թիմը լավ է հանդես գալիս և արժանի է համեմատության «Բարսելոնայի» անցյալի լավագույն տարբերակների հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Gazeta-ն։