«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Ֆուտբոլիստի հետ անձամբ հետաքրքրված է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Դիբալայի և հռոմեական ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նրա պայմանագիրը ներառում է 12 միլիոն եվրո գնման կետ։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։