Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ում իրավունքները պատկանում են «Ռոմային», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը շարունակում է հետաքրքրել Մադրիդի «Ատլետիկոյին»: Ֆուտբոլիստի հետ անձամբ հետաքրքրված է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Դիբալայի և հռոմեական ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Նրա պայմանագիրը ներառում է 12 միլիոն եվրո գնման կետ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։