Orta Sport վիճակագրական պորտալը գնահատել է այս մրցաշրջանում ակումբների Չեմպիոնների Լիգայում հաղթելու հավանականությունը։
Հաղթելու ամենաբարձր շանսերն ունի անգլիական «Լիվերպուլը»՝ 24,6%։ «Արսենալը» տիտղոսը նվաճելու հաջորդ ֆավորիտն է՝ հաղթելու հավանականությունը 16,6% է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի Չեմպիոնների Լիգայում հաղթելու հավանականությունը 14,5% է։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին և 12-ին կկայանան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի հանդիպումները։ Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին և 19-ին։