Նոր տեղեկություն Անգելոս Պոստեկօղլուի ապագայի մասին

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է «Թոթենհեմում» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուի ապագայի մասին։

Ավստրալացու մոտալուտ հրաժարականի մասին խոսակցություններն ավելի հաճախակի են դառնում այս մրցաշրջանում «Թոթենհեմի» վատ արդյունքների ֆոնին:

Լուրեր էին պտտվում, որ մազրիզչը կարող է աշխատանքից ազատվել Անգլիայի գավաթի «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից հետո: Ռոմանոյի խոսքով՝ ներկայումս Պոստեկօղլուի պաշտոնանկության նշաններ չկան։

Ակումբը դժգոհ է արդյունքներից, սակայն մարզչական փոփոխություն դեռ չի ծրագրում։ «Թոթենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է։