Լուկա Մոդրիչ․ «Նրան փայլուն ապագա է սպասվում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը տպավորված է «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզի տաղանդով։

«Ինձ շատ է դուր գալիս Յիլդիզը, նա հատուկ խաղաոճ ունի։ Նա մեծ տաղանդ ունի։ Նրան փայլուն ապագա է սպասվում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Յիլդիզը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։