«Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Հանցկոն հետաքրքրվել է «Լիվերպուլից»: «Լիվերպուլը» այս ամառ կարող է բաժանվել ավագ Վիրջիլ վան Դեյկից, ում գործող պայմանագիրն ավարտվում է հուլիսին:
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «Լիվերպուլը» կքննարկի Հանցկոյին ձեռք բերելու հարցը, եթե հոլանդացի աստղը հեռանա: Սլովակով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Չելսին»:
Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Դավիդ Հանցկոյի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։ Կենտրոնական պաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Ֆեյենորդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: