Խորեն Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականում իր հեռանկարների մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է Հայաստանի հավաքականում իր հեռանկարների մասին հարցին։

Հիշեցնենք, որ 33-ամյա Խորեն Բայրամյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես չի եկել 2023 թվականի մայիսից։

«Ես ինձ պատրաստ ֆուտբոլիստ եմ զգում, և արդյոք ես ազգային հավաքականի ֆուտբոլիստ եմ, թե ոչ, դա նրանց որոշումն է, ովքեր կկանչեն ինձ։ Այո, ես դժվար հարաբերություններ ունեի, բայց հիմա կտեսնենք։ Գլխավորն այն է, որ ես առողջ լինեմ և խաղամ, իսկ հետո թող որոշեն, թե ով է արժանի հրավերի։

– Ավարտե՞լ եք կարիերան Հայաստանի հավաքականում:

– Իհարկե ոչ։ Ես ուզում եմ խաղալ։ Մենք հաճույք ենք ստանում Սպերցյանի և Բարսեղյանի հետ խաղալուց։ Բոլորս կարոտում ենք միմյանց և ցանկանում ենք միասին խաղալ։

– Ե՞րբ Հայաստանի հավաքականը կմասնակցի խոշոր մրցաշարի:

– Ես երազում եմ այդ մասին։ Ես կարող եմ մեզ միայն հաջողություն մաղթել, որպեսզի շուտով դա տեղի ունենա։ Մեր երկիրը, մեր ազգն արժանի է դրան։ Հայաստանում գժվում են ֆուտբոլի համար, արժանի են դրան։ Դա պետք է անեն՝ իմ սերունդը, ավելի երիտասարդ ֆուտբոլիստները, վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- ասել է Բայրամյանը Sport24-ի տված հարցազրույցում։