«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել մի քանի հարձակողական խաղացողների:
«Կարմիր սատանաները» ակնկալում են իրենց շարքերը գրավել առնվազն մեկ խաղացողի, ով կարող է խաղալ որպես հարձակվող, ինչպես նաև մեկ կենտրոնական հարձակվող, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մանկունիանցիներին հետաքրքրում են հարձակվողներ Վիկտոր Գյոկերեշը (Սպորտինգ) և Վիկտոր Օսիմհենը (Նապոլի):
Այս ձմեռ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրվեց իտալական «Լեչեից» եզրային Պատրիկ Դորգուով և Լոնդոնի «Արսենալից» կենտրոնական պաշտպան Էյդեն Հեյվենով: