Թիերի Անրի. «Սա այն թիմն է, որից վախենում են բոլորը»

«Բարսելոնայի» լեգենդար ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին կիսվել է այս մրցաշրջանում կատալոնական թիմի վերաբերյալ իր կարծիքով։

«Բարսելոնան» չեմպիոնական ոգի ունի։ Նրանք գիտեն, թե ինչպես է պետք խաղալ և հաղթել։

Սա այն «Բարսելոնան» է, որից վախենում են բոլորը»,- Անրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։