Էդուարդ Սպերցյան․ «Հայաստանի հավաքականը ձգտելու է դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը ձգտելու է դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլ։

– Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է. Ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի:

– Սա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա։ Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում։ Դժվար խաղեր, ինչ-որ տեղ փորձի պակաս կա՝ մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Մենք կկատարենք մեր խնդիրը՝ որքան հնարավոր է շուտ հասնել աշխարհի և Եվրոպայի առաջնությանը։ Հիմա մենք խաղ ունենք Վրաստանի հետ, հետո կտեսնենք», – Սպերցյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։