Էդուարդ Սպերցյանը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են լավագույնն այս պահին թոփ լիգաներում

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են լավագույնն այս պահին թոփ լիգաներում։

«Այս պահին լավագույնը Պրեմիեր Լիգայում և աշխարհում Մոհամեդ Սալահն է։ Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմմիխն է։ Լա Լիգայինը` Ջուդ Բելինգհեմն է։ Ա Սերիայի լավագույն խաղացողը Լաուտարո Մարտինեսն է»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցի ժամանակ։