CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Բրեստին» 🎥

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բրեստը» ընդունեց ՊՍԺ-ին։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Փարիզցիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Վիտինյան։

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Փարիզում։