Կազեմիրոն կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆլամենգոն»։ Անգլիական թիմը պատրաստ է Կազեմիրոյին վարձավճարով ուղարկել և վճարել նրա աշխատավարձի մի մասը։

Այս մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Կազեմիրոյի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։