«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է լքել Մառախլապատ Ալբիոնը և կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆլամենգոն»: Մանկունիացիները պատրաստ են Կազեմիրոյին վարձավճարով ուղարկել և վճարել նրա աշխատավարձի մի մասը։
Այս մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Կազեմիրոն պայմանագրով կապված է «կարմիր սատանաների» հետ մինչև 2026 թվականի կեսերը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։