Կառլո Անչելոտտի. «Նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը»

Կառլո Անչելոտտին բարձր է գնահատում Պեպ Գվարդիոլայի ներդրումը ֆուտբոլում։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր վաստակելու համաը Մադրիդի «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Պատասխան խաղը կկայանա փետրվարի 19-ին։

«Ես նրան համարում եմ մարզիչ, ով մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլում` գնդակին տիրելու, հարձակողական խաղի, ճնշման և նվիրվածության համար:

Նա ֆուտբոլում նորարար է, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան։ Նա լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։