Կառլո Անչելոտտի․ «Դա սխալ որոշում չէր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է մադրիդյան ակումբի կողմից «Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության արարողությունը բոյկոտելուն։

««Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը չմասնակցելը սխալ որոշում չէր: Մենք չենք գնացել, որովհետև կարծում էինք, որ Վինիսիուս Ժունիորը ակնհայտորեն պետք է ստանար մրցանակը:

Աշխատանքային հարաբերություններում ոչ մի խնդիր չկա Ռոդրիի հետ, և ոչ մի անհարգալից վերաբերմունք չի եղել, ես կարծում եմ նա պետք է 2023-ին ստանար այս մրցանակը», – ասել է իատալացի մասնագետը։