«Լայպցիգի» հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 21-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես Կևին Դե Բրույնեին փոխարինող։ Գերմանական ակումբը ակնկալում է ավելի քան 100 միլիոն եվրո ստանալ իր ֆուտբոլիստի համար։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Բրույնեն կարող է հեռանալ իր ակումբից և տեղափոխվել Սաուդյան Արաբիա։